«Այնտրախտի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Եվրոպա Լիգայում հաղթանակը

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները մեկնաբանել է Եվրոպա Լիգայի եզրափակչում «Ռեյնջերսի» նկատմամբ տարած հաղթանակը (1:1 5:4՝ հետխաղյա 11-մետրանոցներով):

«Անհավանական է: Սա մեր 13-րդ հանդիպումն էր Եվրոպայում, և մենք ընդհանրապես չպարտվեցինք։ Բառեր չունեմ նկարագրելու այն, ինչ տղաներն այսօր արեցին և արեցին ամբողջ մրցաշրջանի ընթացքում:

Արդյոք արդեն մտածե՞լ եմ Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանի մասին: Ո՛չ: Ես երբեք այդքան հեռու չեմ նայում, քանի որ չգիտեմ, թե ինչ է լինելու առաջիկա ամիսներին: Ես ֆուտբոլիստներին ասացի, որ մենք ֆանտաստիկ ճանապարհորդություն ունեցանք, որը չպետք է ավարտվի այսօր Սևիլիայում, այլ վաղը, երբ մենք տանը լինենք տիտղոսով»,- Գլասների խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։