Կևին Տրապը՝ «Ռեյնջերսի» նկատմամբ հաղթանակի մասին. «Անհավանական զգացողություն է»

«Այնտրախտի» դարպասապահ Կևին Տրապը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի եզրափակչում Գլազգոյի «Ռեյնջերսի» նկատմամբ տարած հաղթանակը (1:1, 5:4՝ 11-մետրանոց հարվածաշարով):

«Անհավանական զգացողություն է: Կարծում եմ, որ սա հուզիչ պահ է մեզ համար, Ֆրանկֆուրտի, մեր տարածաշրջանի և ամբողջ Գերմանիայի համար։ Այնքան հիանալի է, որ մենք կարողացանք շնորհակալություն հայտնել երկրպագուներին:

Մենք հավատում էինք, որ կարող ենք դա անել, բայց պետք է շատ ջանքեր գործադրեինք։ Մենք չէինք մտածել հանձնվելու մասին և չէինք կորցրել հավատը։ Սա մեր կարիերայի ամենաանհավանական փորձն է։ Ես հանդիպման հերոսը չեմ: Հերոսը մեր ամբողջ թիմն է։ Սա մեկ մարդու հաղթանակ չէ, սա ամբողջ թիմի»,- դարպասապահին է ցիտում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։