«Կրասնոդարը» հայտարարել է, որ 3 ֆուտբոլիստ ամռանը կհեռանա ակումբից

«Կրասնոդարի» ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպան Յուրի Գազինսկին, պաշտպան Ալեքսանդր Մարտինովիչը և դարպասապահ Եվգենի Գորոդովը, շաբաթ օրը կանցկացնեն իրենց վերջին հանդիպումը «ցլերի» կազմում, հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Այդ օրը «Կրասնոդարը» սեփական հարկի տակ կընդունի «Ախմատին»:

32-ամյա Գազինսկին «Կրասնոդարում» հանդես է գալիս 2013 թվականի ամառվանից և ակումբի կազմում անցկացրել է 281 հանդիպում՝ դառնալով 14 գոլի ու 29 գոլային փոխանցման հեղինակ։

34-ամյա Մարտինովիչը թիմում սկսել է խաղալ 2010 թվականից: Բելառուս ֆուտբոլիստն անցկացրել է 268 հանդիպում, խփել է 6 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

36-ամյա Գորոդովը «Կրասնոդար» է տեղափոխվել 2011 թվականի սկզբին։ Նա ակումբի կազմում մասնակցել է 34 խաղի։