Սադիո Մանեն կարող է մերժել «Լիվերպուլի»՝ նոր պայմանագրի առաջարկը

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն հետաձգում է մերսիսայդցիների հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը, հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։

Ըստ աղբյուրի՝ ամեն ինչ կապված է ՊՍԺ-ի՝ սենեգալցու նկատմամբ հետաքրքրության հետ:

Նշվում է, որ այն դեպքում, երբ 30-ամյա հարձակվողը որոշի հեռանալ «Լիվերպուլից», հենց փարիզցիներն են լինելու նրա հետ պայմանագիր կնքելու ֆավորիտը։

Հիշեցնենք, որ Մանեի գործող համաձայնագրի ժամկետը ակումբի հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի վերջում։