Կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի մոտալուտ երկարաձգումը մինչև 2023 թվականը։
««Ռեալն» ինձ համար ամեն ինչ է նշանակում: «Ռեալն» իմ տունն է և ես այստեղ երջանիկ եմ: Ես ինձ այս ակումբի մի մասնիկն եմ զգում և միշտ կմնամ մադրիդիստ»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ 36-ամյա կիսապաշտպանն «արքայական» ակումբում հանդես է գալիս 2012 թվականից, որտեղ տեղափոխվել էր «Թոթենհեմից»: