Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի ապագան, ով վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում», շարունակում է մնալ անորոշ։
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը՝ թուրինյան ակումբը պատրաստ է իսպանացու տրանսֆերի համար վերջնական առաջարկ անել 15+5 միլիոն եվրոյի չափով։
Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոն» հետաքրքրված է Մորատայի վաճառքով, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին, իսկ գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հարձակվողին չի տեսնում իր թիմում։
Հիշեցնենք, որ վարձակալության պայմանագիրը նախատեսում է 35 միլիոն եվրո գնման օպցիա։