Պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։
Ինչպես հայտնում է ESPN-ը՝ անգլիական ակումբը նոր եզրային պաշտպանի ու կիսապաշտպանի է փնտրում։ Զինչենկոյի հետ հավակնում են պայմանագիր կնքել մի քանի թիմեր։
Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
Այս մրցաշրջանում Զինչենկոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում 27 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել 4 գոլային փոխանցում։
Transfermarkt 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 մլն եվրո։