«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է «Ֆեյենորդի» հետ Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակչի խաղից ունեցած սպասելիքներով։
«Այս մրցաշրջանում սա մեզ համար 15-րդ հանդիպումը կլինի եվրագավաթներում։ Մենք օգոստոսին սկսեցինք և շատ ենք ճամփորդել: Ա Սերիայում մենք թանկ վճարեցինք՝ միավորներ կորցնելով թիմերի դեմ, որոնք մեկ շաբաթ ժամանակ ունեին խաղին պատրաստվելու համար: Երբ նայում եմ մրցաշարային աղյուսակին, մտածում եմ այդ հանդիպումների և մրցավարների սխալների մասին։ Կոնֆերենցիաների Լիգան բարդ մրցաշար է, և այժմ մենք պետք է պատմություն կերտենք՝ հաղթելով եզրափակչում:
Իհարկե, «Ֆեյենորդը» մեծ առավելություն ունի: Նրանց՝ ներքին առաջնությունում մրցաշրջանն ավարտված է, իսկ մեզ սպասվում է կարևոր հանդիպում «Տորինոյի» հետ։ Դժվար է ֆուտբոլիստներին լրացուցիչ ժամանակ տալ հանգստի համար: Մրցակիցն ավարտել է մրցաշրջանը և կարող է հանգիստ լինել։ Բայց մինչ եզրափակիչը պետք է մոռանալ նման դետալների մասին։ Կարևոր է միայն հաղթանակը»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։