«Բարսելոնան» պատրաստվում է ամառային մինչմրցաշրջանի ընթացքում տուր իրականացնել ԱՄՆ-ում:
Ինչպես հայտնում է Bleacher Report-ը՝ կատալոնական ակումբը Լաս Վեգասում ընկերական հանդիպում կանցկացնի Մադրիդի «Ռեալի» հետ։
Նշվում է, որ Լա Լիգայի երկու թիմերն իրենց խաղից ստացված ամբողջ հասույթը կիսով չափով բաշխելու են միմյանց միջև:
Սպասվում է, որ «Բարսելոնան» մինչմրցաշրջանի ընթացքում նաև ստուգողական հանդիպումներ կանցկացնի «Ինտեր Մայամիի», «Յուվենտուսի» և «Նյու Յորք Ռեդ Բուլզի» հետ: