Հայտնի է՝ որտեղ կարող է կարիերան շարունակել Գարեթ Բեյլը

Վինգեր Գարեթ Բեյլն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի Մադրիդի «Ռեալը»։ Todofichajes-ի փոխանցմամբ՝ ուելսցին, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Անգլիա:

32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդ է համարվում «Նյուքասլը»։ «Կաչաղակների» ներկայացուցիչները բանակցությունների մեջ են մտել Գարեթի գործակալի հետ։ «Նյուքասլը» կարծում է, որ Բեյլի տրանսֆերը լրջորեն կբարելավի ակումբի իմիջը։

Վինգերն այս մրցաշրջանում հազվադեպ է խաղադաշտ դուրս եկել «Ռեալի» կազմում: Նա Լա Լիգայում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: