«Էվերթոնը» որոշում է կայացրել Դելե Ալլիի ապագայի վերաբերյալ

«Էվերթոնը» մտադիր է վաճառել կիսապաշտպան Դելե Ալլիին որքան հնարավոր է արագ հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 25 միլիոն եվրոյի դիմաց, քանի որ նա չի արդարացնում թիմի ղեկավարության սպասելիքները։

Ընթացիկ մրցաշրջանում Ալլին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 9 խաղ և աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ: