Էրիկ տեն Հագը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» տեսնել «Այաքսի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Այաքսի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսով, տեղեկացնում է The Telegraph-ը:

Աղբյուրի տվյալներով՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն արգենտինացուն ներառել է այն ֆուտբոլիստների ցուցակում, ում կցանկանար տեսնել իր թիմում:

Նշվում է, որ «Այաքսում» հոլանդացի մարզիչը պաշտպանությունը կառուցել է՝ հիմնվելով բարձր արագությամբ պաշտպանների վրա։

Մարտինեսը համարվում է իդեալական պաշտպան Տեն Հագի մարտավարության համար։ Սպասվում է, որ ամստերդամյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կպահանջի նվազագույնը 30 միլիոն եվրո։