Զլատան Իբրահիմովիչը մրցաշրջանի ավարտից հետո կհայտնի իր որոշման մասին

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտադիր է ավարտել մրցաշրջանը և միայն դրանից հետո կպատմի իր հետագա ծրագրերի մասին։ Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն։

Սպասվում է, որ շվեդ ռմբարկուն կհայտարարի իր որոշման մասին կիրակի օրը կայանալիք «Սասուոլոյի» դեմ մրցաշրջանի վերջին խաղից հետո: 40-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «ռոսոներիների» հետ լրանում է ամռանը, և դեռևս որևէ տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք նա կշարունակի հանդես գալ «Միլանում»:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Իբրահիմովիչը կարող է ստանձնել «Միլանի» տնօրենի պաշտոնը, չնայած վերջերս նա ասաց, որ կարող է շարունակել խաղալ: