«Նյուքասլի» սեփականատերերը ցանկանում են նշանակել Ժոզե Մոուրինյոյին

«Նյուքասլի» սեփականատերերը ցանկանում են թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել «Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

Ինչպես հայտնում է Marca-ն՝ սաուդցի հարուստ ղեկավարները կփորձեն համոզել 59-ամյա մասնագետին գլխավորել ակումբը: Եթե ​​դա տեղի ունենա, «կաչաղակներն» աշխատանքից կազատեն Էդի Հաուին, ով այս մրցաշրջանում իր աշխատանքի շնորհիվ արդեն հասցրել է սիրվել երկրպագուների կողմից:

Մոուրինյոն Պրեմիեր Լիգայում աշխատելու մեծ փորձ ունի. նա 2 անգամ մարզել է «Չելսին», որի հետ 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, գլխավորել է նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Թոթենհեմը»։

Անձամբ պորտուգալացի մարզիչը վերջերս հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանում մտադիր է մնալ «Ռոմայում»։