Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մասնակցել Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակչին

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել թիմի վերջին խաղերը վնասվածքի պատճառով:

Ինչպես հայտնում է Corriere della Sera-ն՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագը ցանկանում է ամեն գնով մասնակցել Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ հանդիպմանը: Միևնույն ժամանակ նշվում է, որ հռոմեական ակումբի մարզչական շտաբը չի ցանկանում արագացնել 33-ամյա ֆուտբոլիստի վերադարձը, սակայն նրա ապաքինումը հաջող է ընթանում:

Հավելենք, որ Կոնֆերենցիաների Լիգայի՝ «Ռոմա» – «Ֆեյենորդ» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 25-ին՝ Տիրանայում: