«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը

Goal.com-ը ներկայացրել է 2022 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցանկը։

Աղյուսակը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալի» առաջատար Կարիմ Բենզեման։ «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարողացել է զբաղեցնել 2-րդ տեղը՝ շրջանցելով թիմակից Մոհամեդ Սալահին։ Եգիպտացի ռմբարկուն այժմ 3-րդն է։

Տասնյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Կիլիան Մբապպեն (ՊՍԺ), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի») և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»):