Երկուշաբթի օրը՝ մայիսի 16-ին, «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան իր վերջին տնային խաղն անցկացրեց թուրինյան ակումբի կազմում։
28-ամյա ֆուտբոլիստն Ա Սերիայի 37-րդ տուրի «Լացիոյի» դեմ հանդիպմանը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ և փոխարինվեց 79-րդ րոպեին։
2015 թվականից «Յուվեում» հանդես եկող Դիբալան «Ալյանց» մարզադաշտի խաղադաշտը լքեց տրիբունաների ու թիմակիցների ծափողջույնների ներքո։
Նշենք, որ սա նաև «Ծեր սինյորայի» պաշտպան Ջորջիո Կյելինիի վերջին տնային հանդիպումն էր թիմի կազմում: