Յուրգեն Կլոպը՝ Կիլիան Մբապպեի նկատմամբ «Լիվերպուլի» հետաքրքրության մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի նկատմամբ թիմի հետաքրքրության մասին։

«Իհարկե, մենք հետաքրքրված ենք Մբապպեով, մենք կույր չենք։ Մեզ դուր է գալիս Մբապպեն, եթե նրա խաղը ձեզ դուր չի գալիս, դուք պետք է ձեզ հարց տաք:

Սակայն մենք չենք կարող մասնակցել այս մրցավազքին։ Պետք է ներգրավված լինեն այլ ակումբներ, բայց դա նորմալ է: Նա նախկինի պես հիանալի ֆուտբոլիստ է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» մոտ է Մբապպեի հետ պայմանագիր կնքելուն։ Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը ֆրանսիացի հարձակվողի հետ պայմանագիր կկնքի այս ամռանը: