«Յուվենտուսը» և Մատեյս դե Լիգտը մոտ են համաձայնության գալուն

«Յուվենտուսը» մոտ է պաշտպան Մատեյս դե Լիգտի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբի և հոլանդացու միջև բանակցություններում առաջընթաց կա։ Կողմերը մտադիր են շարունակել գործակցությունը մինչև 2026 թվականը։

Դե Լիգտը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2019 թվականից, պաշտպանն ընդամենը 22 տարեկան է։ 2021/22 մրցաշրջանում նա ակումբային մակարդակում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։