«Բավարիան» և «Լիվերպուլը» հնարավոր է տրանսֆերային փոխանակություն իրականացնեն

«Բավարիան» հետաքրքրված է այս ամռանը «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի տեղափոխությամբ, հայտնում է Sky Germany-ն։

Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հաղորդում է, որ Բունդեսլիգայի չեմպիոնները կարող են մերսիսայդյան ակումբին տրանսֆերային փոխանակություն առաջարկել: Հակառակ ուղղությամբ հնարավոր է տեղափոխվի մյունխենյան ակումբի հարձակվող Սերժ Գնաբրին:

Երկու ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն իրենց ակումբների հետ լրանում է հաջորդ տարի: