Էդի Հաուն՝ «Արսենալի» հետ խաղի մասին. ««Սա իմ օրոք «Նյուքասլի» լավագույն մրցելույթն էր»

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն BBC Sport-ին տված հարցազրույցում մեկնաբանել է «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):

«Սա թիմի լավագույն մրցելույթն էր իմ գալուց ի վեր: Մոտիվացիան անձնական հպարտությունն էր:

Մենք շատ ագրեսիվ էինք, ֆիզիկապես լավ էինք պատրաստված: Հետագայում մենք պետք է մրցենք այս թիմերի հետ։ Ցանկանում էինք հաղթել լավագույն վեցյակից թիմերից մեկին։ Մեզ դա հաջողվեց։

Մեր և երկրպագուների միջև սերտ կապ կա։ Նվազագույնը, որ մենք կարող ենք տալ նրանց, 100% ջանքն է ամեն անգամ, երբ խաղում ենք: Դա այն է, ինչ նրանք ցանկանում են տեսնել»,- Հաուի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: