Այսօր մեկնարկել է Ազգերի Լիգայի նոր մրցափուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Տոմսերը կարելի է ձեռք բերել https://tickets.ffa.am/ կայքից։
Խաղը կկայանա հունիսի 4-ին, ժամը 17:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Տոմսերի արժեքը հետևյալն է.
Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճենը կցելու դեպքում։
Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս ձեռք բերող անձը։
Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղերում կմեկնարկի մայիսի 26-ին:
Հունիսի 14-ին կայանալիք Հայաստան – Շոտլանդիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը կմեկնարկի մայիսի 20-ին: