Լուչիանո Սպալետտին կիսվել է Կվարացխելիայի հետ աշխատանքից իր սպասելիքներով

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին բարձր է գնահատել թիմի նորեկ Խվիչա Կվարացխելիայի պոտենցիալը։

Մարտի վերջին Կազանի «Ռուբինն» ու 21-ամյա ֆուտբոլիստը կասեցրել էին պայմանագիրը, իսկ հետո պայմանավորվել էին խզել այն։ Մարտի 31-ից կիսապաշտպանը հանդես է գալիս Բաթումիի «Դինամոյում»։ Կվարացխելիան հաջորդ մրցաշրջանը կսկսի «Նապոլիում», որի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

«Նա ուժեղ, մկանուտ ֆուտբոլիստ է, ով ունի փոքր տարածություններում խաղալու որակներ: Այն ֆուտբոլիստներից մեկը, ով կարող է գտնել կատարյալ լուծում մի շարք տարբերակներից: Ֆուտբոլիստ, ում հետ մարզիչները սիրում են աշխատել: Ովքեր նաև շատ գոլեր են խփում»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։