Անգլիական թոփ ակումբը կպայքարի Ռոբերտ Լևանդովսկու համար

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնվել է «Չելսիի» թիրախում։ Այս մասին հաղորդում է Goal-ը:

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Ավելի վաղ Լևանդովսկին ասել էր, որ համաձայնագիրը երկարաձգելու առաջարկ չի ստացել և մտադիր է հեռանալ։ «Բավարիայում» հերքել էին լեհ ռմբարկուի խոսքերը՝ նշելով, որ նա մինչև պայմանագրի ժամկետի ավարտը կմնա թիմում:

Հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 50 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։