Հայտնի է Բունդեսլիգայի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

«Լայպցիգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն դարձել է Բունդեսլիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Այս մրցանակի համար պայքարում ֆրանսիացին առաջ է անցել Ռոբերտ Լևանդովսկուց («Բավարիա»), Էրլինգ Հոլանդից (Դորտմունդի «Բորուսիա») և Պատրիկ Շիկից («Բայեր»):

24-ամյա Նկունկուն 2021/22 առաջնության 34 խաղում դարձել է 20 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Լայպցիգ» է տեղափոխվել ՊՍԺ-ից 2019 թվականի ամռանը։

https://twitter.com/Bundesliga_EN/status/1526211606102908933?cxt=HHwWioC9ndPXmK4qAAAA