Հենրիկ Նալբանդյանը կսպասարկի ԵՎՐՈ Մ-17 եզրափակիչ փուլի հանդիպումները

Մայիսի 16-ից հունիսի 1-ը Իսրայելում կկայանա ՈՒԵՖԱ մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը։

ՀՖՖ մրցավար Հենրիկ Նալբանդյանը նշանակվել է առաջին մրցափուլի Իտալիա – Գերմանիա հանդիպման չորրորդ պաշտոնյա։

Նա նշանակվել է նաև առաջին մրցափուլի Դանիա – Շվեդիա խաղի գլխավոր մրցավար։ Մրցավարի առաջին օգնականը կլինի ՀՖՖ մրցավար Խաչատուր Հովհաննիսյանը։