Դիեգո Սիմեոնեն հանդես է եկել իր ապագայի վերաբերյալ հայտարարությամբ

«Ատլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ չի պատրաստվում մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ մադրիդյան թիմից:

«Ասելու բան չկա։ Մի անհանգստացեք, ես կմնամ թիմում»,-  ասել է մարզիչը։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ակումբը վստահում է Սիմեոնեին: