Էնրիկե Սերեսոն խոսել է Անտուան ​​Գրիզմանի ապագայի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը, հաջորդ մրցաշրջանում կշարունակի հանդես գալ ակումբի կազմում: Այս մասին հայտարարել է մադրիդյան ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոն։

«Գրիզմանը կմնա այստեղ, նա կշարունակի խաղալ «Ատլետիկոյում» հաջորդ մրցաշրջանում։

Փողը խնդիր չէ, երբ և՛ ակումբը, և՛ ֆուտբոլիստը ցանկանում են շարունակել իրենց համագործակցությունը»,- ասել է Սերեսոն Movistar-ին:

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆրանսիացին «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: