«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել է, որ պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո:
«Այս մրցաշրջանից հետո Ռյուդիգերը և Քրիստենսենը կլքեն մեզ: Մենք պայմանավորվածություններ ունենք նրանց հետ»,- ասել է Տուխելը Daily Mail-ին։
Քրիստենսենը միացել է «Չելսիին» 2012 թվականի հուլիսին։ 2021/22 մրցաշրջանում դանիացին լոնդոնցիների կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Մայիսի սկզբին հաղորդվում էր, որ 26-ամյա ֆուտբոլիստը մոտ է ազատ գործակալի կարգավիճակով «Բարսելոնա» տեղափոխվելուն: