Յուրգեն Կլոպը գնահատել է ԱՊԼ-ում «Լիվերպուլի» հաղթելու շանսերը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի՝ Պրեմիեր Լիգայի տիտղոսը նվաճելու հնարավորությունները։

«Լիվերպուլը» 86 միավորով 2-րդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 4 միավորով։ Այս մրցաշրջանում մերսիսայդցիները դեռ 2 խաղ ունեն անցկացնելու: «Մանչեսթեր Սիթիին» մնացել է անցկացնել 1 հանդիպում:

«Այո՛, մենք դեռ մաթեմատիկական շանսեր ունենք առաջնությունում հաղթելու համար, բայց արդյոք դրանք իսկապես այդքան մեծ ե՞ն: Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ է «Մանչեսթեր Սիթին» 2 անգամ անընդմեջ միավորներ կորցնել։ Այն շատ ուժեղ թիմ է»,- Կլոպին թվիթերյան իր էջում ցիտում է լրագրող Նիլ Ջոնսը։