«Ատլետիկոն» հայտարարել է, որ հարձակվող Լուիս Սուարեսը կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո։
Ակումբը հայտարարեց, որ Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ այսօր կայանալիք հանդիպումը վերջինը կլինի 35-ամյա ուրուգվայցու համար մադրիդյան ակումբի տնային մարզադաշտում։
Սուարեսի հետ մրցաշրջանի ավարտից հետո Մադրիդի «Ատլետիկոն» կլքի նաև կիսապաշտպան Հեկտոր Էրերան։
Սուարեսը «Ատլետիկո Մադրիդում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։
Այս մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
https://twitter.com/atletienglish/status/1525879820105793537?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1525879820105793537%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sport-express.ru%2Ffootball%2Fspain%2Fnews%2Fatletiko-obyavil-chto-luis-suares-pokinet-komandu-po-okonchanii-sezona-1927428%2F