Ալվարո Մորատան չի ցանկանում լքել «Յուվենտուսը»

«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ատլետիկոյին», ցանկանում է շարունակել ելույթները Թուրինում։

Իտալական ակումբը նույնպես հույս ունի պահել իսպանացուն, սակայն խոչընդոտը նրա տրանսֆերային արժեքն է այն կազմում է 35 միլիոն եվրո:

29-ամյա Մորատան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: