Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, գուցե տեղափոխվի մեկ այլ անգլիական ակումբ

«Նյուքասլը» պատրաստվում է ամռանը ձեռք բերել «Էվերթոնի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինին, հայտնում է Daily Telegraph-ը: Հարձակվողի տրանսֆերը ակումբի համար առաջնահերթություն է։

25-ամյա Կալվերտ-Լյուինը բարդ մրցաշրջան է անցկացրել վնասվածքի պատճառով՝ մասնակցելով Պրեմիեր Լիգայի ընդամենը 12 հանդիպման և խփելով երեք գոլ:

Հարձակվողի և «Էվերթոնի» պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը Transfermarkt-ը գնահատում է 42 միլիոն եվրո։

Կալվերտ-Լյուինը Անգլիայի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ 11 հանդիպում է անցկացրել: