Ռոբերտ Լևանդովսկի. «Մենք նոր պայմանագրի առաջարկ չենք ստացել «Բավարիայից»»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է գերմանական ակումբում իր ապագայի մասին:

«Մենք նոր պայմանագրի առաջարկ չենք ստացել: Այժմ մենք պետք է գտնենք լուծում, որը կգոհացնի երկու կողմերին»,- ասել է լեհ ռմբարկուն Bild-ին:

Լևանդովսկու և մյունխենյան ակումբի միջև գործող համաձայնագրի ժամկետը լրանում է հաջորդ ամռանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա հարձակվողի համար կարիերան շարունակելու առաջնային տարբերակը «Բարսելոնան» է: