«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը մեկնաբանել է Անգլիայի գավաթի եզրափակչում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակը (0:0, 6:5՝ 11-մետրանոցներով):
«Սա ֆանտաստիկ է, մենք այսօր իսկապես լավ գործեցինք: Ցավալի է, որ գոլ չխփեցինք (հիմնական և լրացուցիչ ժամանակներում): Իսկական պայքար էր, մենք անառիկ պահեցինք դարպասը, իսկ տղաները 11-մետրանոցներում անհավանական լավ գործեցին:
«Չելսին» իսկապես լավն խաղաց, բայց մենք արժանի էինք այս հաղթանակին»,- բրազիլացի դարպասապահի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։