«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի գավաթի եզրափակչում «Չելսիին» հաղթելուց (0:0, 6:5՝ 11-մետրանոցներով) հետո խոսել է հանդիպման ընթացքում փոխարինված Մոհամեդ Սալահի և Վիրջիլ վան Դեյկի վիճակի մասին։
«Կարծում եմ, որ նրանց մոտ ամեն ինչ կարգին է: Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ նրանք պատրաստ կլինեն երեքշաբթի օրը կայանալիք խաղին («Սաութհեմփթոնի» դեմ): Սակայն ես կարծում եմ, որ նրանք այսպես թե այնպես պատրաստ չէին լինելու այդ հանդիպմանը:
Կարծում եմ, որ նրանք նորմալ վիճակում են: Նրանց փոխարինումն ավելի շատ մեզ ապահովագրելու համար էր։ Մոն ինչ-որ ցավ զգաց, բայց ասաց, որ կարող է խաղալ: Ես պետք է որոշում կայացնեի և փոխարինեցի նրան։
Վիրջիլի դեպքում իրավիճակն ավելի պարզ էր. նա կարող էր խաղալ 90 րոպե, բայց ոչ 120»,- ասել է գերմանացի մարզիչը ESPN-ին: