«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ մտադիր չէ երկարաձգել գործող պայմանագիրը 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո։
51-ամյա մասնագետը նախընտրում է ժամանակ շահել և դա անել, երբ ավարտվի իր ներկայիս պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։
«Եթե ես երկարաձգեմ պայմանագիրս «Մանչեսթեր Սիթիի» հետ, ապա դա տեղի կունենա հաջորդ մրցաշրջանի վերջում։ Ես այստեղ եմ երկար տարիներ, սակայն,
կցանկանայի մնալ ևս 10 տարի, բայց դրա համար մեզ ժամանակ է պետք»,- Sky Sports-ին ասել է 51-ամյա Գվարդիոլան: