Կարիմ Բենզեման «Ռեալում» խփած գոլերի թվով հավասարվեց Ռաուլի հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով Լա Լիգայի 36-րդ տուրի «Լևանտեի» դեմ խաղում (6:0) 19-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ, «արքայական» ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ 2-րդ հորիզոնական։

34-ամյա ֆրանսիացին «սերուցքայինների» կազմում խփեց իր 323-րդ գոլը և այս ցուցանիշով հավասարվեց լեգենդար նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսին։

«Արքայական ակումբի» պատմության լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է, ով իր ակտիվում ունի 450 գոլ։