«Ինտերի» նախագահ. «Մենք ավելի քան վստահ ենք Ա Սերիայում հաղթելու հարցում»

«Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանն ասել է, որ վստահ է, որ թիմը կհաղթի Ա Սերիայում՝ չնայած «Միլանից» հետ մնալուն:

Մայիսի 11-ին Սիմոնե Ինձագիի թիմը 11 տարվա մեջ առաջին անգամ նվաճեց Իտալիայի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով «Յուվենտուսին» (4:2):

«Այս գավաթը հավերժ կմնա «Ինտերի» պատմության մեջ։ Մենք երջանիկ ենք, մրցաշրջանը շարունակվում է։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ։

Մենք ավելի քան վստահ ենք Ա Սերիայում հաղթելու հարցում»,- ասել է Չժանը Sport Mediaset-ին տված հարցազրույցում:

«Միլանը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 2 միավորով գերազանցում է «Ինտերին»: