«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ԱՊԼ-ի 22-րդ տուրի հետաձգված խաղում «Թոթենհեմից» կրած պարտությունից (0:3) հետո քննադատել է մրցավարությանը։
«Եթե ասեմ այն, ինչ իրականում մտածում եմ, 6 ամսով կորակազրկվեմ։ Ես ստել չգիտեմ, ուստի նախընտրում եմ չասել այն, ինչ մտածում եմ:
Ես դժգոհություն չունեմ իմ ֆուտբոլիստների գործողություններից։ Ես հպարտ եմ նրանցով: Ուզում եմ, որ մրցավարը դուրս գա տեսախցիկների առաջ և բացատրի իր որոշումները։ Ամոթալի է:
Այս հանդիպումն արդեն պատմություն է: Հաջորդը խաղը «Նյուքասլի» հետ է: Այս հանդիպումն ավարտված է, պարզապես պետք է ընդունել այն։ Պետք է նորից դառնաք այն թիմը, որը դուք նախկինում տեսել եք: Յուրաքանչյուրը ևս 2 խաղ ունի անցկացնելու: Ամեն ինչ կախված է մեզանից: Մենք պետք է կատարենք մեր աշխատանքը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Թոթենհեմն» այժմ ունի 65 միավոր և 5-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում, «Արսենալը»՝ 66 միավոր ու 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում մրցաշարի ավարտից 2 տուր առաջ: