«Ֆիորենտինայի» դարպասապահ Բարտոլոմեյ Դրագովսկին կարող է տեղափոխվել «Արսենալ», հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 24-ամյա լեհի համար առաջարկել 10 մլն ֆունտ։
2021/22 մրցաշրջանում Դրագովսկին «Ֆիորենտինայի» կազմում մասնակցել է 9 հանդիպման և բաց թողել 11 գնդակ։
Transfermarkt.com պորտալը դարպասապահի արժեքը գնահատում է 8,1 միլիոն ֆունտ ստերլինգ։