ՈւԵՖԱ-ի եկամուտը 2021/22 մրցաշրջանի վերջում կազմել է ավելի քան 5,7 միլիարդ եվրո և ռեկորդային է կառույցի պատմության մեջ, համագումարի ժամանակ ասել է կառույցի ֆինանսական տնօրեն Յոզեֆ Կոլերը։
«Ակումբային մրցաշարերի անցկացումը, Եվրոպայի առաջնությունը, Ազգերի Լիգան և աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը մեզ թույլ տվեցին մրցաշրջանի վերջում ավելացնել եկամուտը, այն կազմել է 5,725 միլիարդ եվրո: Այս գումարը ռեկորդային է պատմության մեջ»,- ասել է Կոլերը։
Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանում ստեղծվեց կարևորությամբ եվրոպական երրորդ ակումբային մրցաշարը՝ Կոնֆերենցիաների Լիգան։