Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք ԱՊԼ-ի 33-րդ տուրի «Ասթոն Վիլա» – «Լիվերպուլ» խաղը (1:2) դիտել է վերլուծական տեսանկյունից: Չեմպիոնների Լիգայի 2021/2022 խաղարկության եզրափակչում «Ռեալը» կմրցի մերսիսայդյան ակումբի հետ:
«Ես դիտել եմ հանդիպումը, այո՛: Ավելի շատ որպես «Ասթոն Վիլայի» երկրպագու, քան վերլուծաբան: Ես շատ լավ եմ ծանոթ «Լիվերպուլին», քանի որ գրեթե ամեն տարի մենք 2 անգամ մրցել ենք միմյանց հետ։ Դա Նեապոլում էր, իսկ հետո՝ մեկ տարի անց, «Էվերթոնում»։ Կարծում եմ՝ նրանք էլ ինձ են շատ լավ ծանոթ»,- Անչելոտիին է ցիտում Mundo Deportivo-ն: