«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմից իր հեռանալու մասին շրջանառվող լուրերը:
«Ես ունեմ դեռ 2 տարվա պայմանագրիր: Ակումբն ինձ չի դիմել համաձայնագրի ժամկետը երկարաձգելու առաջարկով։ Ամեն ինչ հանգիստ է, կայուն և հենց այսպես էլ պետք է լինի։ Ես պետք է լավագույնս ավարտեմ մրցաշրջանը և 100 տոկոսով սկսեմ հաջորդը, քանի որ փոփոխություններ չեմ փնտրում: Ես չեմ կարող հեռանալ ակումբից երկրորդ մրցաշրջանում, չեմ կարող դա անել։ Այնպես որ, հաջորդ մրցաշրջանում ես այստեղ կլիեմ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
59-ամյա մասնագետը «Ռոման» մարզում է 2021 թվականի հուլիսից։ Այս պահին թիմն Իտալիայի առաջնությունում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը և դուրս է եկել Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղա «Ֆեյենորդի» հետ։