«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն պատմել է ամառային տրանսֆերային պատուհանի համար իր թիմի ծրագրերի մասին:
«Իհարկե, ֆինանսական ֆեյր-փլեյը մեծ ազդեցություն կունենա, բայց «Նյուքասլը» չի պատրաստվում ամբողջությամբ թարմացնել թիմի կազմը: Մենք ամբիցիաներ ունենք: Ցանկանում ենք թարմացնել մեր կազմը, բայց չենք պատրաստվում խախտել բալանսը»,- ասել է Հաուն մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Նյուքասլը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 90 միլիոն եվրո էր ծախսել նոր ձեռքբերումների վրա: Թիմին էին միացել Քրիս Վուդը, Մետ Թարգետը, Դեն Բերնը, Բրունո Գիմարաեշը և Կիրան Տրիպյերը։