«Յուվենտուսը» 11 տարվա ընթացքում առաջին անգամ մրցաշրջանը կավարտի առանց տիտղոսի

Մայիսի 11-ին «Յուվենտուսն» Իտալիայի գավաթի եզրափակչում պարտվեց «Ինտերին» (2:4):

Ա Սերիայում 4-րդ տեղում գտնվող «Յուվենտուսը» ժամանակից շուտ կորցրեց չեմպիոնության շանսերը։ Թիմը բացի Իտալիայի գավաթի եզրափակչում պարտվելուց, նաև Իտալիայի Սուպերգավաթի խաղում զիջել էր «Ինտերին» (1:2), ինչպես նաև դուրս մնացել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի փուլից:

Այսպիսով, «Յուվենտուսն» առաջին անգամ մրցաշրջանը կավարտի առանց տիտղոսի՝ սկսած 2011/12 մրցաշրջանից, երբ թուրինյան ակումբը նվաճել էր Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: