Մայիսի 11-ին «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նորվիչին» Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի խաղում։ «Աղվեսները» 3։0 հաշվով հաղթանակ տարան:
Այս հանդիպմանն «աղվեսների» 3 գոլերից 2-ը խփեց Ջեյմի Վարդին։ 35-ամյա հարձակվողը Պրեմիեր Լիգայում իր գոլերի թիվը հասցրեց 130-ի։
Վարդին ԱՊԼ-ի պատմության 14-րդ ֆուտբոլիստն է, ով 130 և ավելի գոլ է խփել։ Լավագույն ռմբարկուների ցանկում 13-րդ հորիզոնականում է Ռոբին վան Պերսին՝ 144 գոլով։ Լիգայի ռեկորդակիրն Ալան Շիրերն է (260 գոլ):