Դիեգո Սիմեոնեն Լա Լիգայի պատմության 3-րդ մարզիչն է այդ ցուցանիշով

Մայիսի 11-ին «Ատլետիկոն» Լա Լիգայի 36-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս առավելության հասավ «Էլչեի» նկատմամբ (2:0):

Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի համար դա 400-րդ հանդիպումն էր թիմի ղեկին։

Արգենտինացի մասնագետը դարձավ Լա Լիգայի պատմության երրորդ մարզիչը, ով մեկ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում 400 և ավելի խաղ է անցկացրել մրցաշարում: Ավելի վաղ դա հաջողվել էր միայն Միգել Մունյոսին (424 խաղ «Ռեալի» հետ) և Լուիս Արագոնեսին (407 հանդիպում «Ատլետիկոյի» հետ)։