«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն, ով կորցրել էր գիտակցությունը Լա Լիգայի 36-րդ տուրի՝ «Սելտայի» հետ հանդիպմանը (3:1), դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
«Առաջին թիմի ֆուտբոլիստ Ռոնալդ Արաուխոյի լրացուցիչ թեստերը դրական են եղել, և նա դուրս է գրվել հիվանդանոցից: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նա հասանելի կլինի առաջիկա հանդիպումների համար»,- գրված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 23-ամյա ուրուգվայցին երկրորդ խաղակեսի դրվագներից մեկում բախվել էր թիմակից Գավիի հետ և չէր կարողացել շարունակել խաղը՝ կորցնելով գիտակցությունը։ Արաուխոյին մարզադաշտից տեղափոխել էին շտապօգնության մեքենայով։