«Բարնլիի» գլխավոր մարզիչ Մայք Ջեքսոնը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի՝ ապրիլ ամսվա լավագույն մարզիչ։
Մրցանակին հավակնում էին արժանանալ նաև Թոմաս Ֆրանկը («Բրենթֆորդ»), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»):
Ապրիլին «Բարնլին» անցկացրել է 7 հանդիպում և տարել 4 հաղթանակ՝ «Էվերթոնի» (3:2), «Սաութհեմփթոնի» (2:0), «Վուլվերհեմփթոնի» (1:0) և «Ուոթֆորդի» (2:1) նկատմամբ: Թիմն աղյուսակի 17-րդ հորիզոնականում է։
https://twitter.com/premierleague/status/1524706378614558720?cxt=HHwWgMC-wfCX7KgqAAAA